«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որոշ արեւապաշտպան կրեմներում քաղցկեղ առաջացնող նյութ է պարունակվում. մասնագետներ

10/03/2021

Հայտնի բրենդների որոշ արեւապաշտպան կրեմներում քաղցկեղ առաջացնող նյութ է պարունակվում՝ բենզոֆենոն, որը ժամանակի ընթացքում կուտակտվում է օրգանիզմում եւ կարող է բջջային մուտացիա, քաղցկեղ եւ էնդոկրին համակարգի խանգարում առաջացնել: Այս մասին զգուշացնում են Սորբոնի համալսարանի գիտանականները: Իրենց եզրակացությունները գիտնականները ներկայացրել են հոդվածում, որը հրապարակվել է Chemical Research in Toxicology ամսագրում:
Գիտնականները սահմանել են 9 ֆրանսիական արտադրողների, այդ թվում՝ այդ թվում՝ Nivea, Garnier, LaRoche-Posay, ինչպես նաեւ 8 ամերիկյան ընկերությունների, այդ թվում՝ Coppertone, Banana Leaf եւ Neutrogena, 17 արեւապաշտպան կրեմներում բենզոֆենոնի կոնցենտրացիան: Բոլոր արտադրանքները, բացի՝ Nivea-ից, պարունակել են օկտոկրիլեն, որը կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
Հետազոտության ընթացքում կրեմների նմուշները պահպանվում են ինկուբատորում 6 շաբաթվա ընթացքում 40 աստիճան ջերմաստիճանի տակ 75 տոկոս հարաբերական խոնավության պայմաններում: Դա համապատասխանում է մեկ տարվա ընթացքում սենյակային ջերմաստիճանում կրեմի պահպանմանը:
Օկտոկրիլեն պարունակող բոլոր 16 կրեմների մոտ հայտնաբերվել է բենզոֆենոն 6-186 միկրոգրամ կոնցենտրացիայով: Բենզոֆենոնը արտադրվում է օկտոկրիլենից ռետրոալդոլ կոնդենսացիայի ռեակցիայի միջոցով: Ընդ որում, կրեմներում պարունակվող բենզոֆենոնի 70 տոկոսը ներծծվում է մաշկի միջոցով:
Հետազոտության հեղինակները պնդում են, որ օկտոկրիլենով միջոցների շրջանառությունը պետք է արգելվի, քանի դեռ չի ապացուցվել դրանց անվտանգությունը:
Իսկ մինչ այդ սպառողներին խորհուրդ են տալիս գնումից առաջ ուշադիր կարդալ արեւապաշտպան միջոցների կազմությունն ու ընտրել նրանք, որոնք չեն պարունակում ո՛չ օկտոկրիլեն, ո՛չ բենզոֆենոն: