«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորը հանդես է եկել ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ քաղաքական հայտարարությամբ

06/12/2021

Նոյեմբերիի 23-ին Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը Ռումինիայի խորհրդարանի լիագումար նիստում հանդես է եկել ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ քաղաքական հայտարարությամբ։

Վարուժան Փամբուկչյանի հայտարարության մեջ,  մասնավորապես, ասվում է․

«Քաղաքական հայտարարություն Հայաստանի Հանրապետության և ադրբեջանական զորքերի միջև հակամարտությունը միջնորդելու նպատակով բանակցությունների անհրաժեշտության մասին։


2021թ. նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքը կրկին ենթարկվել է ադրբեջանական զորքերի հարձակմանը։ Ինքնիշխան պետության տարածք զինված ներթափանցման այս քաղաքականությունը, որ սկսվել է 2021թ. մայիսի 12-ին, կարծես թե շարունակվում է։ Այս հարձակումների հետևում ադրբեջանական պետության ցանկությունն է՝ միջանցք ունենալ դեպի իր նախկին էքսկլավ Նախիջևան և դեպի իր դաշնակից Թուրքիան, միջանցք, որով ցանկանում են անցնել Հայաստանի տարածքով։

Իհարկե, ԵՄ անդամ երկրի համար, ինչպիսին Ռումինիան է, անհեթեթություն է թվում մեկ այլ պետության վերահսկողության տակ գտնվող միջանցքի գաղափարը, միջանցք, որը հատում է ձեր ազգային տարածքը։ Բայց մոլորակի վրա կան վայրեր, որտեղ նման բաներ լինում են ու դրա համար վճարում են մարդկային կյանքերով, խոստանում են ընտրվել ու նույնիսկ ընտրական արդյունք են ունենում։ Այն, ինչ մեզ անհեթեթ է թվում, դաժան իրականություն է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին գտնվող խաղաղ բնակչության և զինվորականների համար, որին նրանք առերեսվում են ամեն օր։

Ես միանում եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մտքին, ով կոչ արեց անհապաղ հրադադարի շուրջ բանակցություններ սկսել և կոչ արեց Ռումինիային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության ոգուն համահունչ, ջանքեր գործադրել հակամարտող կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար»։