«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևը սխալ է հասկանում Արցախի ճակատագիրը

01/07/2021

Այսօր, ուղիղ գծի ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի մասին հարցին, հստակ ցույց տվեց, որ Ալիևը բավականին սխալ է հասկանում Արցախի ճակատագիրը, հաղորդում է infoteka24-ը:
Պատասխանելով ՝ Պուտինը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար պայմաններ կստեղծի բնականոն կյանքի համար, և որ նրանք կդառնան խաղաղության հիմնական շահառուները: Ռուսաստանը, նրա խոսքերով, լուրջ դեր է խաղում հակամարտության կարգավորման գործընթացում:
Նրա խոսքում ուշագրավն այն է, որ Պուտինը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, չնայած Իլհամ Ալիևի հանցավոր և անհեթեթ հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր չկա, և ԼՂ հակամարտության հայեցակարգ գոյություն չունի:
Հիշեցնենք նաեւ, որ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների արդյունքում, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է որոշվի:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան