«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

2022 թ. բյուջեի նախագծով ոստիկանությանը նախատեսված է հատկացնել 66 մլրդ 585․6 մլն դրամ

01/11/2021

Ոստիկանությունը նախատեսում է 2022-ին իրականացնել 2 ծրագիր, որոնց շրջանակներում՝ 11 միջոցառում։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստի ընթացքում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

2022-ի բյուջեի նախագծով նախատեսված է հատկացնել 66 միլիարդ 585․6 միլիոն դրամ։ 2021-ի հաստատված բյուջեն կազմել է 64 միլիարդ 652 միլիոն դրամ։ Հաստատվածի նկատմամբ տարբերությունը մոտ 3 տոկոս է՝ աճի ուղղությամբ։ 

Ծրագրերն են՝ կրթական ծառայություններ և ոստիկանության ոլորտի ծառայությունների մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիթորինգ և վերահսկողություն։