«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը

05/05/2021

Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ն: Այդ մասին տեղեկացնում  են Քննչական կոմիտեի լրատվական բաժնից:

           Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: