Զինված ուժերն իրավաբաններով համալրելու ժամկետը երկարացվել է
06/08/2021
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում (ք․Երևան, մարզեր) իրավական խնդիրների ապահովման նպատակով զինված ուժերն իրավաբաններով համալրելու ժամկետը երկարացվել է։
Թեկնածուները մասնագիտական ինքնակենսագրականները (CV) պետք է ուղարկեն gsharmenia@gmail.com էլեկտրոնային հասցեով։
Ընտրված թեկնածուներին կտրվեն իրավաբանական բնույթի առաջադրանքներ, կպարզաբանվի հետագա ընթացակարգը։ Հավելյալ հարցերի դեպքում գործում է 010 29-46-99 հեռախոսահամարը։