«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ 6 երկրներ բողոքում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի «անհավասար բաշխումից»

14/03/2021

Եվրոպական վեց պետություններ, այդ թվում` Ավստրիան, Չեխիան և Լատվիան, կոչ են անում Բրյուսելին ԵՄ արտահերթ նիստ անցկացնել` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի « անհավասար բաշխումը» քննարկելու համար: Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարներին հղած նամակում նրանք պնդում են, թե դեղամիջոցներն արդար չեն բաժանվում միության անդամ երկրների միջև:

Եվրահանձնաժողովն, իր հերթին, հակադարձել է` բաշխման կարգը հենց իրենք` անդամ պետություններն են հաստատել:

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն էլ հայտարարել է, որ ստացել է նամակը և նախատեսում է մարտի վերջին առաջնորդների գագաթնաժողով անցկացնել, որի օրակարգում կլինի նաև այս հարցը:

Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը պատվաստումների տեմպով ետ է մնում ոչ միայն Միացյալ Նահանգներից ու Իսրայելից, այլև վերջերս միությունը լքած Մեծ Բրիտանիայից: Միացյալ Թագավորությունում, մասնավորապես, բնակչության մեկ երրորդն արդեն ստացել է պատվաստանյութի գոնե մեկ դեղաչափ, մինչդեռ Եվրամիությունում, միջինում, այդ ցուցանիշը հասնում է միայն 10 տոկոսի: