«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քաբուլում պայթյուն է որոտացել

03/10/2021

Քաբուլում գտնվող Իդգահ մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են մի քանի խաղաղ բնակիչներ: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլա Մուջահիդը, գրում է РИА Новости գործակալությունը։
«Իգգահ մզկիթի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ է զոհվել»,- գրել է թալիբների ներկայացուցիչն իր թվիթերյան միկրոբլոգում: