«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սպանության փորձի կասկածանքով հետախոզվողը հայտնաբերվեց

30/04/2021

Ապրիլի 10-ին, ժամը 20.50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Վերֆելի փողոցի խանութներից մեկում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Որոշ ժամանակ անց ոստիկանությունում ահազանգ է ստացվել բժշկական կենտրոնից։ Հայտնում էին, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ 

Իրավապահները դեպքի վայրում իրականացրել են անհրաժեշտ միջոցառումներ։ Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու, պահելու և օգտագործելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Կարճ ժամանակ անց քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ։ Ճշտվեց կասկածյալի ինքնությունը։

Ապրիլի 17-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող ծավալուն միջոցառումները արդյունք են տվել ապրիլի 29-ին։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողին հայտնաբերեցին Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի տներից մեկում։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։