«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խնդրում եմ, պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա, դա վտանգավոր է, թողեք դաշտը մասնագետներին. Արմեն Մուրադյան

13/03/2021

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը բնակչությանը հորդորում է պատվաստման թեման չդարձնել շահարկման առարկա:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ, պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա՝ դա վտանգավոր է․․․ Թողեք դաշտը մասնագետներին, իրականՄասնագետները կասեն, թե որ հատվածով հասարակությունը կարող է մասնակից դառնալ։ Հիշեք, մենք չունենք իրավունք քննարկելու պատվաստումները:
Նոր կորոնավիրուսի 7 պատվաստանյութերն այսօր ունեն մրցակցային դաշտ և մենք չպետք է ամբողջի մեջ բերենք ընդհանուր գաղափարախոսությունը և քննարկման առարկա դարձնենք՝ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել։
Եվս մեկ անգամ հորդորում եմ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել միայն մասնագիտական կարծիքներին:
Հ.Գ. ԵՊԲՀ-ի մասնագետները իրենց գիտելիքահեն տեսակետն արդեն ներկայացրել են հանրությանը`պատվաստումների վերաբերյալ և առանձին աշխատակիցների կարծիքները`պատվաստման վերաբերյալ միշտ չէ, որ ներկայացնում են ԵՊԲՀ պաշտոնական դիրքորոշումը»: