«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ և ՌԴ հարաբերությունների ձևաչափի մասին որոշումը մնում է Պուտինին. Բլինքեն

06/05/2021

Մոսկվայի և Վաշինգտոնի ապագա հարաբերությունների ձևաչափի հետ կապված որոշումը մնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ուկրաինական ICTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մենք կնախընտրեինք առավել կայուն, կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ: Փաստացի որոշումը մնում է նախագահ Պուտինին: Նա և Ռուսաստանը կարող են իրենց գործողություններով որոշել փորձել ունենալ առավել կանխատեսելի և կայուն հարաբերություններ ԱՄՆ-ի հետ»,- ասել է Բլինքենը: