«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Լույս է տեսել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի բացառիկ ձայնասկավառակը

12/06/2020

Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) նախաձեռնությամբ, կազմակերպմամբ և աջակցությամբ հունիսի 11-ին ամերիկյան հանրահայտ Delos ընկերության կողմից թողարկվել  է Կոմիտաս վարդապետի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակը՝ ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի և հոգևորականի 150-ամյակի։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից։

«Պատարագի» ձայնագրությանը նախորդել էր 2019թ․ սեպտեմբերի 20-ին Ռիգայի ամենահին՝ Սբ. Հովհաննես եկեղեցում դիրիժոր Սիգվարդս Կլյավայի ղեկավարությամբ Լատվիայի Ռադիո երգչախումբի և հայազգի մենակատարներ Հովհաննես Ներսիսյանի ու Արմեն Բադալյանի կողմից համերգի կատարումը, որից հետո նույն եկեղեցում տեղի է ունեցել ձայնագրությունը։

Ձայնասկավառակի թողարկումը եզակի է այն առումով, որ առաջին անգամ խառը օտարազգի ներկայացուցիչներից բաղկացած խումբը, Լատվիայի ռադիոյի երգչախումբը, կատարել, իսկ հետո նաև ձայնագրել է Կոմիտասի «Պատարագի» համերգային ամբողջական տարբերակը։

Նախագծի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ երեք տարի, որի ընթացքում Լատվիայի ռադիոյի երգչախումբը 2017 և 2018 թվականներին Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպած համերգներին կատարել է հատվածներ Կոմիտասի ստեղծագործություններից։ Այնուհետև կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանին հաջողվել է փոխադրել ի սկզբանե միայն արական երգչախմբի համար նախատեսված կոմիտասյան գլուխգործոցը, և ձայնասկավառակի թողարկումն էլ ավելի կբարձրացնի համաշխարհային երաժշտական հանրության հետաքրքրությունը Կոմիտասի նկատմամբ։ Երգչախմբի հետ աշխատել են ֆրանսիահայ կոմիտասագետ Մկրտիչ Մկրտչյանը և լատվիացի հայագետ Վալդա Սալմինյան։

80 րոպե տևողությամբ ձայնասկավառակին կից գրքույկում ներկայացված են Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրչտյանի, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ներածական խոսքերը, Կոմիտասի կյանքն ու ստեղծագործական ուղին` Կոմիտասի ինքնակենսագրությունը։ Գրքույկում ներկայացված Կոմիտասի ֆոտոնկարները տրամադրվել են Երևանի Կոմիտասի թանգարանի կողմից։

Գրքույկում տեղ են գտել նաև Պատարագի ամբողջական հայերեն տեքտսը` լատինատառ տառադարձումը, անգլերեն թարգմանությունը, ինչպես նաև դրվագներ մենակատարների, դիրիժոր Ս․ Կլյավայի և Լատվիայի Ռադիոյի երգչախմբի ստեղծագործական ուղին։

ՀՀ դեսպանությունը ևս մեկ անգամ իր խորին երախտագիտությունն է հայտնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, “OrganiQ” ընկերությանը` հանձին Մխիթար Մխիթարյանի, գործարարներ Հովիկ Մկրտչյանին, Արամ Հարությունյանին, «Բալասանյանների ընտանիք» հիմնադրամին նախագծի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության և “Delos” ընկերությանը՝ ձայնասկավառակի բարդ և պատասխանատու գործը բարձր մակարդակով կյանքի կոչելու համար։

Ձայնասկավառակիվաճառքը  հասանելի է հուլիսի 10-ից։

Նյութը` Armenpress