«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մահվան ելքով վրաերթ` Լոռու մարզում. 81-ամյա կինը տեղում մահացել է

17/04/2021

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 11։30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Կոծինյանը, իր վարած «ԿԱՄազ» մակնիշի ավտոմեքենայով Վանաձորի Գործարանային փողոցի միջնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վանաձորի բնակիչ, 81-ամյա Ռիմա Ծատուրյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են կնոջ մահը։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության օպերատիվ խումբը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է  ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք։