«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Toyota-ն վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, այնուհետև կոտրել բետոնե էլեկտրասյունն ու երկաթե տաղավարը

23/04/2021

Ապրիլի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Տիգրան Աբգարյանը Փարաքար գյուղի Երևանյան փողոցի սզբնամասում իր վարած Toyota մակնիշի 77 MM 005 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Փարաքար գյուղի բնակիչներ, 43-ամյա Գոռ Մարգարյանին և 43-ամյա Արմեն Գշտաևին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհ երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով՝ բախվել երկաթե տաղավարին, որը նույնպես վնասվել է։