Քաղաքացիական հագուստով ոստիկան ներկայացող անձինք առևանգել են ՀՅԴ ուսանողական միության անդամին /Տեսանյութ/
19/11/2020
Քաղաքացիական հագուստով ոստիկան ներկայացող անձինք բռնի ուժով առևանգել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանին։
Այս մասին տեղեկություն է տարածել Միության ֆեյսբուքյան էջը, որտեղ նաև տեսանյութ է հրապարակվել։
Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ ուսանողական և երիտասարդական միությունների անդամներն ու այլ քաղաքացիներ մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներ էին փակել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։