«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաքվում հայ ռազմագերիների դեմ քրեական գործերով շինծու դատական նիստերը կշարունակվեն հուլիսի կեսերին

06/07/2021

Ադրբեջանում «դիվերսանտ» համարվող հայ ռազմագերիների դեմ քրեական գործերով դատական նիստերը կշարունակվեն հուլիսի կեսերին, հայտնում է Sputnik Азербайджан-ը:

Եղիշե Աստանյանի, Կարեն Արամյանի, Տիգրան Ավագյանի, Գրիգոր Գեւորգյանի, Հովսեփ Մանուկյանի, Գեւորգ Մարտիրոսյանի, Ռոբերտ Գեւորգյանի, Վաղարշակ Ավետիսյանի, Վոլոդյա Հակոբյանի, Անդրանիկ Սուքիասյանի, Անդրանիկ Մանուկյանի, Գրիգոր Սաղաթերյանի եւ Էդուարդ Կիրակոսյանի դատական նիստը տեղի կունենա հուլիսի 15-ին:

Հայկազ Հովհաննիսյանի, Վարազդատ Մանուկյանի, Դավիթ Ստեփանյանի, Լևան Թոսունյանի, Արթուր Բաղդասարյանի, Սերոբ Ավագյանի, Վարազդատ Հարությունյանի, Ժորա Մանուկյանի, Հրայր Հերաբյանի, Նարեկ Գասպարյանի, Գրիգոր Կյուրեղյանի, Աշոտ Գևորգյանի և Մարտին Աղրամանյանի նիստը՝ հուլիսի 16- ին:

 Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «զենքի ապօրինի պահման», «զինված կազմավորումների ստեղծման» եւ «պետական սահմանի ապօրինի հատման» մեջ: Հայ գերիները կարող են ազատազրկվել 14-20 տարով կամ ցմահ բանտարկվել: