«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը և Իրանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

14/04/2021

Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին երկուշաբթի օրը՝ ապրիլի 12-ին Երեւանում հանդիպել է Հայաստանի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետին: Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուշաբթի օրը ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետ, գեներալ - լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և Իրանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը՝ պաշտպանության ոլորտում, և երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման կարևորությունը: Քննարկման շրջանակում են եղել նաև տարածաշրջանային խնդիրներ:
Pooya Hosseini