«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատահար ՊՆ N զորամասի ծառայության պետի ու պայմանագրային զինծառայողի մեքենաների միջև

04/01/2021

Վայոց Ձորի մարզում երեկ՝ հունվարի 3-ին, ժամը 11։00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 146 կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչ 38-ամյա Հովհաննես Սարգսյանի վարած Mercedes մակնիշի եւ Արմավիր քաղաքի բնակիչ 45-ամյա Ավագ Բարսեղյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդ Հ․ Սարգսյանը, նրա ուղեւորներ՝ Երեւանի բնակիչ 55-ամյա Նունե Ավետիսյանը, Կապանի բնակիչ 23-ամյա Սիրանույշ Գյումշուդյանը, Opel-ի վարորդ Ա․ Բարսեղյանն ու նրա ուղեւոր՝ 17-ամյա Նարեկ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Հ․ Սարգսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես ծառայության պետ, իսկ Ա․ Բարսեղյանը ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։