«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ-ռուսական համալսարանում դասերը հեռավար կանցկացվեն

18/08/2020

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը որոշում է ընդունել սեպտեմբերի 1-ից հեռավար անցկացնել ուսումը։ 

 «Դասերի կազմակերպման վերաբերյալ մեր հայտարարությունը չի հակասում ԿԳՄՍՆ-ի հայտարարությանը։ Խոսքը համալսարանների ինքնուրույն պատասխանատվության մասին է՝ առաջին հերթին անվտանգությունն ապահովելու առումով»,- «Ա1+»-ին ասաց մամուլի խոսնակ Հենրիկ Մարգարյանը։

 Երեկ ԿԳՄՍ-ն հայտարարեց, որ բուհերը նույնպես կբացեն դռները սեպտեմբերի 15-ից, բայց իրենք են որոշելու դասապրոցեսի անցկացման եղանակը։

Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանը առաջին կուրսեցիների հետ անցկացնելու է  ներածական հանդիպումների շարք՝ սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում (առկա կամ օնլայն)։

 «Եթե իրավիճակը մեզ թույլ կտա, որ, օրինակ, նոյեմբերի 1-ից 100 տոկոսով վերադառնանք ուսուցման առկա ձևաչափին, ապա մենք կընդունենք այդ որոշումը»,- ասում է Հենրիկ Մարգարյանը։