«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

02/07/2021

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով. հուլիսի 1-ի ժամը 10։35-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում, կախված վիճակում, տղամարդու դի կա:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել 70-ամյա տղամարդու դին՝ տան շքամուտքում՝ բազմոցին պառկած վիճակում։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, 70-ամյա տղամարդու դին անասնագոմի նախամուտքի առաստաղի երկաթյա ձողից հակավորման թելով կախված վիճակում հայտնաբերել են նրա որդիները, որից հետո վերջիններս դիակն իջեցրել են, տեղափոխել տան շքամուտք և պառկեցրել բազմոցին։

«Զննության ժամանակ տուժածի որդիներից մեկը իրավապահներին է ներկայացրել գրություն և հայտարարել, որ այն հայտնաբերել է հոր գրպանից, որը գրված է նրա կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են հակավորման թելի կտորներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն։