«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ. փաստաբան

02/07/2021

Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ: Այս մասին իր գրառման մեջ հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Այսօր ժամը՝ 15։00-ին Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղղարկել դատարան։

Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսաք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին/թեև այն ի սկզբանե չի էլ եղել/, քանզի ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն ի սպառ բացակայում է։

Առնվազն այս հարցի համատեքստում Արմեն Չարչյանն այլև չի կարող շարունակաբր գտնվել անազատության մեջ»։

Նշենք, որ հունիսի 18-ին մամուլում տարածվեց մի ձայնագրություն, որտեղ Չարչյանն իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին տեղեկացնում է, որ «Հայաստան» դաշինիքի ընտրացուցակում է և պարտադրում է անպայման մասնակցել ընտրություններին։