Երևանի ավտոպարկը համալրվել է 8 բազմաֆունկցիոնալ ձնահավաք ավտոմեքենայով
12/12/2021
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ բացի նոր ավտոբուսներից, Երևանի ավտոպարկը համալրվել է 8 բազմաֆունկցիոնալ ձնահավաք ավտոմեքենայով։
Այս մեքենաները ունեն 2 սեղմավահանակ (ковш), ինչը հնարավորություն է տալիս մաքրել միանգամից երկու երթևեկելի գոտի։