«Բավարիա»-ն 30-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն
17/06/2020
<p>Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Բավարիա»-ն արտագնա խաղում մրցեց Բրեմենի «Վերդեր»-ի հետ և Ռոբերտ Լևանդովսկու միակ գոլի շնորհիվ հաղթանակ տոնեց: Այս հաղթանակից հետո «Բավարիա»-ն ունի 76 միավորով և անհասանելի դարձավ երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիա»-ի համար: «Բավարիա»-ն իր պատմության մեջ 30-րդ անգամ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն: Մյունխենյան ակումբը 2013 թվականից սկսած անընդմեջ երկրի չեմպիոն է դառնում:</p> <p> </p> <p>Աղբյուրը՝ Artsakhpress</p> <p>Կայքը՝ Generalnews.am</p>