«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դատարանը պարտավորեցրել է վերացնել իմ, որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները. Վարդազարյան

09/07/2021

Երեկ ստացա դատարանի օրինական ուժի մեջ մտած ծավալուն որոշումը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իմ, որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը։

«Երեկ ստացա դատարանի օրինական ուժի մեջ մտած ծավալուն որոշումը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իմ, որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները: Վստահ եմ, որ դատավոր Դավիթ Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը տեսանելի է ոչ միայն ինձ, այլ նաև անկողմնակալ ու կողմնակալ անձանց»,֊գրել է Վարդազարյանը։