Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթն ավարտեց հակահամաճարակային կանոնները պահպանելու կոչով

Пашинян завершил свою речь в Национальном Собрании призывом соблюдать антиэпидемические правила.

Pashinyan ended his speech in the National Assembly with a call to observe anti-epidemic rules.

Pashinyan a terminé son discours à l'Assemblée nationale par un appel au respect des règles anti-épidémiques.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթն ավարտեց հակամահաճարակային կանոնները պահպանելու այն կոչով, որն այս օրերին հնչում է հանրապետության տարբեր հատվածներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 12-ին խորհրդարանը քննարկեց կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցը:

«Ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է: Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը և բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը և չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին: Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն և բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ: Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ և դրանով կրփկեք հարյուրավոր կյանքեր: Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարելի է օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլև ինքնաշեն դիմակներ:

Սիրելի հայրենակիցներ, ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները և բոլոր նրանց, որոնք անսալով իմ այս կոչին, կսկսեն պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն այս կոչն իրենց հատկացված 10 րոպե ժամանակահատվածում կրկնեց մի քանի անգամ՝ նշելով, որ քննարկված որևէ հարցի ելույթի ընթացքում չի անդրադառնալու:

Հայաստանում հունիսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Արձանագրվել է մահվան 86 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նյութը` Armenpress

Թարգմանությունը` Generalnews