«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զինվոր ա՞ թե՞ սնայպեր. նորածնի մասին

25/10/2020

«Շենգավիթ» ԲԿ-ը գրում է.

Առաջնագծում կռվող զինվորը ասում է ընկերներին.

֊ Տղե՜րք, նոր տնից զանգեցին, երեխես ծնվել ա։

֊ Հըն, ախպերս, զինվոր ա՞ ծնվել։

֊ Չէ՛, սնայպեր  

.............

Լուսանկարում՝ արցախցի Բաղդասարյան ընտանիքի  երրորդ աղջիկն է՝ Լեան։ Հայրիկն  առաջնագծում է պատերազմի առաջին օրից։ Մորեղբայրը հերոս է՝ Օմարի արծիվներից, ով անմահացել է ապրիլյան պատերազմում։

Արևիկը՝ Լեայի մայրը վստահ է, որ Լեան խաղաղություն է բերելու բոլորիս։

Ապագա գեղեցկուհի դիպուկահարը ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում, մանկաբարձ ֊գինեկոլոգ Լիլիթ Մալխասյանի օգնությամբ։