«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հրդեհ բնակարանում․տուժածներ չկան, այրվել է գույքը եւ ջերմահարվել՝ պատերը

01/01/2021

Հունվարի 1-ին, ժամը 04։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 04։58-ին, մարել՝ 05։12-ին։ Բնակարանի խոհանոցում եւ փակ պատշգամբում այրվել է գույքը եւ ջերմահարվել՝ պատերը։