«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մահվան ելքով վրաերթ Երևանում. Honda-ն Դանիել Վարուժանի դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի

03/10/2021

Հոկտեմբերի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, Honda մակնիշի ավտոմեքենան՝ Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց՝ վերգետնյա անցման տակ, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:  Աղբյուրի հաղորդմամբ՝ մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննիչը, պարեկները պարզեցին, որ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: