«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամերիկյան ամսագիրը Իլհամ Ալիևին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ

17/04/2021

Ամերիկյան The National Interest ամսագիրը լայնածավալ հոդված է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա  նախաձեռնությամբ Բաքվում բացված «պուրակ-թանգարանի» մասին: Հոդվածագիր Մայքլ Ռուբինը Իլհամ Ալիևին համեմատել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հետ, իսկ Բաքվում բացված «պուրակ-թանգարանը»՝ Բաղդադի «Կադիսիայի թրեր» հաղթակամարի հետ: 
«Ալիևը, ով երբեք չի ծառայել բանակում, նույնիսկ երբ իր հասակակիցները կռվում էին Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում, զբոսնում է զինվորական համազգեստով՝ ցուցադրելով հայկական ռազմատեխնիկան և հայ զինվորների մոմե մոդելները: Բաքվի պուրակի կենտրոնական տարրը սպանված եւ գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված կամարն է: Այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել  ռազմագերիների եւ առևանգված քաղաքացիական անձանց, որոնցից մի քանիսին նա կարող էր սպանել գերության մեջ, ընդգծում է ցուցադրության անհամությունը»,- նշում է հոդվածագիրը: