«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ ՊՆ երեկոյան ամփոփագիրը

04/05/2022

 Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտությամբ հրթիռներն օրվա ընթացքում ոչնչացրել են չորս հրետանային մարտկոց կրակային դիրքերում, զինամթերքի երեք պահեստ Միրնայա Դոլինա, Բախմուտի ու Տաշկովկա շրջաններում, կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 20 շրջան, ինչպես նաև ԱՄՆ արտադրության հակամարտկոցային պայքարի ռադիոտեղորոշիչ կայան Պոպասնայա բնակավայրի շրջանում:
 Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան խոցել է կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 77 շրջան։ Ոչնչացվել է մինչև 310 ազգայնական ու 36 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա։
  Հրթիռային զորքերն ու հրետանին կրակային դիրքերում խոցել են ՀԿՌՀ БМ-21 «Գրադի» ուկրաինական մարտկոցը, ինչպես նաև կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 83 շրջան։
 Ռուսական հակաօդային պաշտպանությունն օրվա ընթացքում ոչնչացրել է վեց ուկրաինական ԱԹՍ ԼԺՀ-ի Ավդեևկա, Սևերոդոնեցկ, Վեսյոլայա գորա բնակավայրերի շրջանում, ինչպես նաև Զմեինի կղզու վրա:
  Բացի այդ, Խարկովի մարզի Շպակովկա շրջանում օդում խոցվել են «Սմերչ» համազարկային կրակի համակարգերի երկու ռեակտիվ արկ: