«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ծառուկյանի քրեական գործով տասնյակներով քրեական հետապնդման ենթարկված անձինք կան․ դատախազ

30/04/2021

Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործով տասնյակներով քրեական հետապնդման ենթարկված անձինք կան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով իր կողմից ԱԺ-ում ներկայացված ԲՀԿ ղեկավարի անձեռմխելիությունից զրկելու միջնորդության վերաբերյալ հարցին։

«Այդ քրեական գործով տասնյակ հազարներով ընդգրկված անձինք կա, այսինքն հազարավոր հարցաքննություններ է իրականացվել:

Պետք է քննության տվյալներն ամբողջականացվեն, վերջում կտրվի քրեաիրավական համարժեք գնահատական»,- նշեց դատախազը: