«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի տնտեսական վիճակը նմանվելու է Լիբանանի տնտեսության սարսափելի ճգնաժամին․ բրիտանացի տնտեսագետ

10/06/2022

Բրիտանացի տնտեսագետ Թիմաթի Աշը Թուրքիայի տնտեսությանը սպասվող ճակատագիրը համեմատել է Լիբանանի տնտեսության հետ, երբ այդ երկիրը հայտնվել էր դեֆոլտի (սննկացման) եզրին:

Լիբանանի կենտրոնական բանկում ստեղծված դոլարի լիկվիդայնության խնդիրն ու տարադրամի ռեզերվների կրճատումը լուրջ ճգնաժամերի առաջացման ճանապարհ էին բացել:

Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ապրիլին սնանկության շեմին հասած Լիբանանի կառավարությունը կարողացավ երկիրը ոտքի վրա պահել միայն «Արժույթի միջազգային հիմնադրամի» հետ կնքած պայմանագրի շնորհիվ: 

Թուրքիայում նույնպես այժմ հնարավոր չի լինում կանգնեցնել լիրայի արժեզրկումն ու գնաճի շատ բարձր տեմպերը: 

Աշը, անդրադառնալով այս իրավիճակում Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարարության՝ իրավիճակը մեղմելուն ուղղված միջոցառումներին, ասել է.

«Ամեն հաջորդ օրը Թուրքիայի ֆինանսական պատկերն ավելի է նմանվում Լիբանանին: Սա միանշանակ ավարտվելու է Լիբանանի նման սարսափելի ճգնաժամով: Միակ հարցն այն է, թե դա երբ կլինի»: