«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տիկին Զախարովայի հայտարարությունից կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանի հետ սահմանին սրացումն ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան հենց Ադրբեջանից. Գրիգորյան

05/04/2024

Ադրբեջանի հետ սահմանին սրացումն ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան հենց Ադրբեջանից։ Այս մասին ապրիլի 4-ին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր սրացման պատճառների մասին հայտարարութունը:

«Մեծ Բրիտանիան հրավիրված չէ Բրյուսելի հանդիպմանը։ Այս իրադարձության շուրջ կեղծ նարատիվներ են ստեղծվում։ Նշանակում է՝ Ադրբեջանի հետ սրումն ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան Ադրբեջանից։ Տիկին Զախարովայի հայտարարությունից կարող ենք հենց սա ենթադրել, ինչը շատ մտահոգիչ է»,- նշել է նա: