«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ-ն պարտավոր է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված քննարկումների հիմքում դնել ՀՀ բնակիչների իրավունքները. «Հայաստանի Հանրապետություն»

08/07/2021

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
«Հիդրոահաբեկչության թեմային անդրադառնալիս «ՀՀ»-ն առիթով նշել էր, որ խորհրդային տարիներին ադրբեջանական ղեկավարության հետեւողականության եւ ՀՍՍՀ քաղաքական ղեկավարների անհեռատեսության հետեւանքով թյուրքական տարրը կամաց-կամաց տիրացել է մեր «կապույտ ու կանաչ երակներին»՝ ջրային ու անտառային տարածքներին, արոտավայրերին, բերրի հողերին։ ՀՀ-ին թշնամի պետությունն այսօր էլ նույն գործելաոճում է, եւ հայատացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանը այսօր կրկնում է իր քայլերը։ …
Փաստերը ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունները միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի տարածքների նկատմամբ։ Այն տարածքների, որոնց տիրելով թյուրքական տարրը կարողացել է սեպաձեւ խրվել մեր երկրում եւ ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Ուստի՝ ՀՀ-ն պարտավոր է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված քննարկումների հիմքում դնել ՀՀ բնակիչների իրավունքները: Միջազգային ուղիղ պահանջ է, որ սահմանազատումը լեգիտիմ չէ, եթե խաթարում է սահմանային բնակչության բնականոն կյանքը, հաշվի չեն առնվում մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը»: