Եռաբլուրում ծառատնկման ակտիվ աշխատանքներ են ընթանում. Հակոբ Կարապետյան
03/12/2020
Երեւանի
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»
ՀՈԱԿ-ը վերջին օրերին Եռաբլուր ակտիվ աշխատանքներ է տանում:
• պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի,
• բուն պանթեոնի 20 հա տարածքում իրականացվել է էտ և սանիտարական մաքրում,
• հատվել է 25 անկենսունակ ծառ:
Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ: Աջակողմյան լանջում ևս նոր ծառուղի կլինի: Ծառատունկը կշարունակվի գարնանը։
Փա՜ռք Հայրենիքի համար ընկած հերոսներին:
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյան