«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 118 նոր դեպք. Մահացել է 1 քաղաքացի

02/07/2021

Հայաստանում հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 118 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225339 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1192578 վերջին մեկ օրում` 3656 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2744 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 22-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 216977 անձ` վերջին մեկ օրում 95 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4518 է: