«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Հրդեհ է բռնկվել Գայ գյուղի բենզալցակայանում. 34-ամյա կինը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո)

24/06/2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 11։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայ գյուղի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:37-ին, մարվել՝ 11:50-ին:

Այրվել են բենզալցակայանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ), բենզինի տարաների ջերմամեկուսիչը (մոտ 8 քմ) և սառնարան։

Արինա Հ․-ն (ծնված 1986 թ․) ձեռքերի և դեմքի հատվածում տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն

Աղբյուրը՝ News.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am

Նկար