«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որքան գումար է ծախսվել Հայաստանի առաջին արբանյակի համար

28/05/2022

Ուշագրավ տվյալներ Հայաստանի առաջին արբանյակի վերաբերյալ`

 

 Արբանյակը գտնվում է 500-ից 550 կիլոմետր բարձրությունների վրա և մեր մոլորակի ուղեծրում մնալու է առնվազն 4 տարի:

 

 Մինչև արբանյակի վերջնական աշխատանքային վիճակի գալը դրա կառավարմամբ զբաղվելու է արբանյակը պատրաստած իսպանական Satlantis ընկերությունը, ինչից հետո կառավարումն ամբողջությամբ փոխանցվելու է Հայաստանին:

 

 Արբանյակի վերջնական աշխատանքային վիճակի գալը կարող է տևել ամիսներ (հավանաբար` մինչև տարեվերջ):

 

 Այս հզորության արբանյակն առավել նպատակահարմար է օգտագործել շրջակա միջավայրի պահպանման, գյուղատնտեսական և այլ ոլորտներում, սակայն այն ունակ է լուծել նաև ռազմավարա-հետախուզական խնդիրներ:

 

 Դրա կողմից արված պատկերները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են և որևէ երկրի կամ կազմակերպության ձեռքում չեն կարող հայտնվել:

 

 Ոչ պաշտոնական տվյալներով արբանյակի պատրաստման և Երկրի ուղեծիր դուրս բերման համար ծախսվել է շուրջ 5 միլիոն դոլար:

 

 Ամենայն հավանականությամբ Հայաստանը մոտ ապագայում ձեռք է բերելու նմանատիպ ևս մեկ արբանյակ:

 

Տվվյալները վերցված են ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի` Սպուտնիկ Արմենիային տված հարցազրույցից:

 

Իսկ լուսանկարում SpaceX ընկերության Falcon 9 հրթիռն է` Հայաստանի առաջին արբանյակը տիեզերք տանելիս: