«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայտնաբերվել է գողացված մետաղյա գանձանակը

04/10/2021

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 30-ին համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, գրում է SHAMSHYAN.com-ը:

Ըստ աղբյուրի՝ համայնքային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վայոց Ձորի մարզի բնակիչը՝ 32-ամյա Արաբո Խ.-ն նույն օրը, օգտվելով Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու դռան՝ բաց լինելու հանգամանքից, ներս է մտել և այնտեղից գողացել հանգանակությունների համար նախատեսված մետաղյա գանձանակը։

Ըստ աղբյուրի՝ Արաբո Խ.-ն այն դուրս է հանել եկեղեցուց և փորձել է կոտրելու միջոցով բացել այն, սակայն ոստիկանների օպերատիվ գործողությունների արդոյւնքում նա չի կարողացել իր չար գործը ավարտին հասցնել։ Նրա մոտ հայտնաբերվել է մետաղյա գանձանակը, որով հանդերձ բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից էլ հետո բաց է թողնվել։ Ոստիկանները գանձանակը վերադարձրել են եկեղեցուն։