«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ոսկե մեդալներ՝ հերոսների դպրոցներին. ԿԳՄՍ նախարարի որոշումը

04/10/2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ այսօր որոշում է կայացրել Արցախի ազգային 5 նոր հերոսների մեջ քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու ու հանուն Հայրենիքի անձնազոհության որակներ փոխանցելու համար վաղը նշվող Ուսուցչի օրվա առիթով հերոսների դպրոցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալներով:

Արցախի հերոսներ.

 

Դավիթ Լյովայի Գրիգորյանը՝ սեպտեմբերի 27-ից խոցել է 15 տանկ և 1 ՀՄՄ,

- Էդգար Էդվարդի Մարկոսյանը՝ Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ,

- Յուրա Հայկարամի Ալավերդյանը՝ 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա,

- Գնդապետ Կարեն Շահենի Շաքարյանը, որը մարտնչում է առաջին ազատամարտից,

- Դավիթ Վանիկի Ղազարյանը՝ հետմահու, վարել է մարտը` ոչ մի քայլ հետ սկզբունքով