«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այսօր մեր երեխաներն են թիրախ դարձել, վաղը դա կարող են լինել ձեր երեխաները. Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել

03/10/2020

Մենք շարունակում ենք ականատես լինել Լեռնային Ղարաբաղում իրականացվող ռազմական դաժան բախումների։ Ադրբեջանի ռազմական ուժերը գնդակոծում են Ստեփանակերտը և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես ռմբակոծության է ենթարկվում։ Ադրբեջանի հրթիռակոծման հետևանքով վիրավորում են ստացել տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Լեռնային Ղարաբաղը պատերազմում է միջազգային ահաբեկչության դեմ։ Հայ ազգը գտնվում է վտանգի մեջ։ Գլոբալ խաղաղությունը և անվտանգությունը վտանգված է։ Եթե այսօր սա չկանգնեցվի, վաղն այն կարող է տարածաշրջանից անցնել այլ տարածքներ։

Այսօր մեր երեխաներն են թիրախ դարձել, վաղը դա կարող են լինել ձեր երեխաները։ Ես հերթական անգամ կոչ եմ անում միջազգային հանրությանը անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեն կանգնեցնել ռազմական գործողությունները հայերի և ամբողջ աշխարհի նկատմամբ։

Հենրիխ Մխիթարյան