«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամերիկյան նահանգները դատական հայց են ներկայացրել Google-ի դեմ

08/07/2021

Վաշինգտոնը և ԱՄՆ 36 նահանգներ դատական հայց են ներկայացրել Google-ի դեմ, հաղորդում է Корреспондент պարբերականը։ Ընկերությանը մեղադրում են Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար հավելվածների խանութի աշխատանքում հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեջ։

Դատական հայցի նախաձեռնողներն են եղել Յուտա, Հյուսիսային Կարոլինա, Թենեսի, Նյու Յորք, Արիզոնա, Կոլորադո, Այովա և Նեբրասկա նահանգները։

Սա ընկերության դեմ հակամենաշնորհային օրենքների հնարավոր խախտումների մեղադրանքով արդեն երրորդ հայցն է։

Google-ի հետ դատական գործընթացներ է ունեցել ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը և մի քանի նահանգ, որոնք սատարել են դաշնային կառավարությանը։ Պատճառը սմարթֆոնների որոնողական համակարգերի շուկայում գերիշխող դիրք գրավելու ընկերության փորձերին էին։ Երկրորդ հայցը վերաբերվել է Google-ի կողմից անբարեխիղճ մրցակցությանը։