«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Թրամփն իր մասին «անձնական և մութ պատմություններով» լի գրքի հրատարակման մասին հայտարարությունից հետո ծրագրում է դատի տալ եղբոր դստերը

17/06/2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է դատի տալ իր եղբոր դստերը՝ Մերի Թրամփին, իր մասին անձնական տեղեկություններով և «մութ պատմություններով» լի գիրք հրատարակելու մասին հայտարարութունից հետո, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ 74-ամյա նախագահը մտադիր է օրինական գործողություններ ձեռնարկել Մերի Թրամփի դեմ, քանի որ դեռևս 2001 թվականին վերջինս մի փաստաթուղթ է ստորագրել, որով պարտավորվել է երբևէ չխոսել իր և նախագահի հարաբերությունների մասին։

Նշվում է, որ երեքշաբթի ԱՄՆ կառավարությունը դատի է տվել նախագահի ազգային անվանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին, որը նույնպես այս ամառ պատրաստվում է Թրամփի վարած ոչ հաջող քաղաքականության մասին գիրք հրատարակել։ Սակայն եթե այս պարագայում խոսքը նախագահի քաղաքական գործունեության մասին է, ապա Մերի Թրամփն իր գրքում պատմում է, թե «ինչպես է իր ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն», խոսվում է նախագահի ընտանիքի, հարազատների հետ ունեցած հարաբերությունների և անցած ուղու մասին, նկարագրում է նրա մարդ տեսակը։

«Սա ընտանիքի մասին է, սա անձնական դավաճանություն է»,- գրքի մասին իր կարծիքն է հայտնել Թրամփի նախկին խորհրդականներից մեկը՝ Սեմ Նուբերգը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Դոնալդ Թրամփի եղբոր դուստրը պատրաստվում է Simon & Schuster հրատարակչական ընկերության հետ համագործակցության շրջանակում ամռանը հրատարակել գիրքը։

Հրատարակչությունը գիրքը նկարագրել է որպես «Դոնալդ Թրամփի անկեղծ, ազդեցիկ դիմանկար»՝ ընդգծելով, որ Մերի Թրամփը «լույս է սփռում իրենց ընտանիքի մութ պատմությունների վրա, բացատրում է, թե ինչպես է իր հորեղբայրը դարձել այն մարդը, որն այժմ սպառնում է աշխարհի առողջապահությանը, տնտեսական անվտանգությանն ու սոցիալական կառուցվածքին»։

Too Much And Never Enough: How My Family Created the World’s Most Dangerous Man («Չափից շատ և երբեք բավարար չէ։ Ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն») վերնագրով գիրքը լույս կտեսնի նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ։

Հեղինակի խոսքով՝ նա իր մանկության մեծ մասն անցկացրել է Թրամփի շրջապատում՝ այդ տարիներն անվանելով «մղձավանջային, կործանարար և չարաշահման և անտարբերության ողբերգական համադրություն»։

Մերի Թրամփը Թրամփի հանգուցյալ եղբայր Ֆրեդ Թրամփ կրտսերի դուստրն է։

Աղբյուրը՝ Tert.am

Կայքը՝ Generalnews.am