«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաց-ուկրաինական հարաբերությունները կարգավորվում են․ հուլիսի 18-ին Զելենսկին կայցելի Վրաստան

24/06/2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին կայցելի Վրաստան:

Ինչպես նշել է Զուրաբիշվիլին, հանդիպումը նախատեսված է հուլիսի 18-ին, և նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն սկսվել են: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է aliq.ge-ն։

«Հուլիսի 18-ին իմ ուկրաինացի գործընկերոջը հրավիրել եմ Վրաստան։ Այցի նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն ընթանում են, և սա շատ կարևոր հանդիպում է նաև այն առումով, որ մենք կսկսենք աշխատել շատ կոնկրետ հարցերի շուրջ, թե այս ասոցացված երկրները ինչպես պետք է  առաջ շարժվեն դեպի եվրոպական ինտեգրում: Կքննարկվի Սև ծովի անվտանգության հարցը, ինչը ևս կապված է ՆԱՏՕ-ի հետ»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք` Զուրաբիշվիլին պաշտոնական այցով Ուկրաինայում է: Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին մեկ տարի առաջ: Վրաստանի դեսպանին հետ կանչեցին, երբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայում նշանակվեց բարեփոխումների գործադիր հանձնաժողովի նախագահ: Ապրիլի 22-ին դեսպանը հետ է վերադարձել։