«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վառելիքի գնաճը Ուկրաինային օգնելու «կողմնակի արդյունք» է. Բայդեն

12/06/2022

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի ընդունելության ժամանակ հնչեցրած իր ելույթում, բենզինի եւ նավթի գնի աճը անվանել է Ուկրաինային օգնելու «կողմնակի արդյունք»։

Խոսելով վառելիքի գնաճի մասին նա նշել է, որ փորձում են իջեցնել սակագինն ու թւյլ չտալ, որ այդքան արագ բարձրանա: Նա նշել է, որ կարողացել են օրական 1 միլիոն բարել հատկացնել ռազմական պաշարնեից՝ դաշնակիցներին համոզելով հատկացնել եւս 240 միլիոն բարել՝ որպիսի գնաճ չլինի:

«Սակայն մենք մի որոշ ժամանակ ապրելու ենք այս գնաճի պայմաններում: Այն աստիճանաբար կնվազի, բայց առայժմ որոշ ժամանակ կապրենք այս պայմաններում», - նշել է Բայդենը:

Բայդենը նաեւ անդրադարձել է  հացահատիկի սակավությանը:

«Աշխարհի հացի ամբարը ... Ուկրաինան եւ Ռուսաստանը արտադրում էին ավելի շատ հացահատիկ եւ եգիպտացորեն, քան աշխարհի ցանկացած այլ պետություն: Իսկ այժմ Ուկրաինայում 14 միլիոն տոննա հացահատիկ փաստացի գտնվում է վերելակներում, սակայն այն դուրս բերելու տարբերակ չկա», - ասել է Բայդենը եւ հավելել, որ օգնության ձեռք մեկնելու եւ ինչ որ բան անելու միակ հնարավորությունը սննդամթերքի ինքնարժեքն իջեցնելն է՝ հացահատիկը շուկա հասցնելով եւ ավելի շատ պարարտանյութ ապահովելով: