«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղարաբաղում թուրքերը Լիբիայի վրեժն են լուծում ռուսներից․ Forbes

13/10/2020

Թուրքիայի ռազմական ակտիվությունը Ադրբեջանի օդանավակայաններում եւ Լիբիայում, հարցեր են առաջացնում այդ երկրներում եւ այդ երկրների հետ կապված հակամարտություններում հետապնդած նպատակների հետ կապված։ Այս մասին գրում է Forbes—ի մեկնաբան Պոլ Իդդոնը։ «Արբանյակային լուսանկարներում, որոնք արվել են հոկտեմբերի երեքին, Գյանջայի միջազգային օդանավակայանում, նկատվել է երկու F-16։ Planet Labs արբանյակի կողմից արված լուսանկարների վերլուծությունը ցույց է տվել, ըստ New York Times-ի, որ ինքնանթիռները պատկանում են թուրքական ռազմաօդային ուժերին։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը նման ինքնաթիռներ չունեն։ Լուսանկարներում նաեւ երեւում է CN-235 օդանավը, որը Times-ի կարծիքով, նույնպես պատկանում է Թուրքիային»,- եզրակացնում է մասնագետը։

Նրա խոսքերի համաձայն, առաջիկայում արդեն պարզ կդառնա, թե Թուրքիան որքանով է պատրաստ ուղիղ ներգրավվելու Ղարաբաղյան հակամարտության մեջ ռազմական առումով։ Իդդոնը կարծում է, որ այս կերպ ռուսներին Թուրքիան պատասխանում է վերջիններիս կողմից Ալ-Ջուֆրայում ռազմական կործանիչներ տեղակայելուն, որը գտնվում է Լիբիական ազգային բանակի վերահսկողության տակ։

Ռուսները դա արեցին, որպեսզի զգուշացնեն, որ Ալ-Ջուֆրայի եւ Սյուրտ քաղաքի վրա Ազգային համաձայնության կառավարության հարձակումը թույլատրելի չէ իրենց համար։ Վերլուծաբանը նկատում է, որ Ալ-Վաթիային հարվածելով, Լիբիական Ազգային բանակի օտարերկրյա հովանավորները հասկացրեցին, որ չեն հանդուրժի, որ Թուրքիան Լիբիայում ունենա չափազանց մեծ ռազմական ներկայություն։