«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վանաձորում վերակառուցված մանկապարտեզը շահագործման կհանձնվի մինչև ամառ

17/03/2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, ՀՀ Կառավարության միջոցներով, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում իրականացրել է մանկապարտեզի վերակառուցում:

 

Վանաձորի Րաֆֆու անվան 19-րդ դպրոցի մեկ մասնաշենքը վերակառուցվել է որպես մանկապարտեզ: Մինչ այժմ այնտեղ գործում էր համայնքի ենթակայությամբ նախադպրոցական ուսումնական հաստատություն, շենքային վատ պայմանների պատճառով այցելում էր ընդամենը 50 երեխա: Նորակառույց մասնաշենքը կծառայի նույն նպատակին` ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով ավելի քան 120 երեխայի համար:

 

Այս նպատակով ներդրվել է 110 միլիոն դրամ, որից 90 միլիոն դրամը հատկացվել է ՀՀ Կառավարության կողմից, իսկ մնացած գումարը՝ Վանաձոր համայնքի կողմից: Ծրագրի կառավարումն իրականացվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: