«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տասնվեց երկրների երեսուներկու խորհրդարանականների հետ աշխատաժողովին մասնակցել են hայ խորհրդարանականներ

01/11/2021

Հոկտեմբերի 25-26-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ պետությունների խորհրդարանականների դերի բարձրացմանը նվիրված աշխատաժողով: Կազմակերպիչներն են Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հանձնաժողովը, Միջխորհրդարանական միությունը, ՖՄԿ-ն և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը:

Տասնվեց երկրների երեսուներկու խորհրդարանականների հետ աշխատաժողովին մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը:

Աշխատաժողովի ընթացքում կարևորվել է Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի մշակման փուլերում շահագրգիռ կողմերի մասնակցությունը: Գործուն և բովանդակային ներդրում ունենալու տեսանկյունից ընդգծվել է ազգային զեկույցի մշակման համապատասխան փուլերում խորհրդարանականների աշխատանքի անհրաժեշտությունը: