«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատերազմի ընթացքում ԳՇ-ն հերքել է ԼՂ նախագահի տված որոշ տեղեկություններ, հետո ստիպված է եղել հաստատել. Փաշինյան

27/06/2023

 44-օրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի նախագահի կողմից տրված տեղեկության ճնշող մեծամասնությունը հերքել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը, բայց որոշ ժամանակ անց նրանք ստիպված էին հաստատել այդ տեղեկատվությունը։

ՀՀ ազգային ժողովի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ հստակ լինել, չեմ ասում, որ գործնականում ինչ տեղեկատվություն տվել է Գլխավոր շտաբը, ճիշտ չի եղել։ Ես ասում եմ, որ տասնյակ անգամ առնչվել եմ, երբ Լեռնային Ղարաբաղի նախագահը զանգել է և ասել է, որ այստեղ իրադրությունն այսպես փոխվել է։ Ես փորձել եմ ճշտել այդ տեղեկությունը Պաշտպանության նախարարությունից, ինձ ասել են, որ ոչ, դա չի համապատասխանում իրականությանը, բայց որոշ ժամանակ անց ստիպված են եղել խոստովանել, որ դա համապատասխանում է իրականությանը»,- ասաց Փաշինյանը։