«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԻԱՎ-ով հիվանդացությունը նվազել է 25 տոկոսով

05/07/2021

ՄԻԱՎ-ի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը Ռուսաստանում շարունակում է մնալ լարված, բայց հիվանդացության ցուցանիշը 2020թ. 100 000 մարդու հաշվարկով նվազել է 25 տոկոսով 2019թ. համեմատ։ Այս մասին ասվում է «2020թ. ՌԴ-ում բնակչության սանիտարա-համաճարակաբանական բարեկեցության վիճակի մասին» զեկույցում։

«Համաճարակաբանական իրավիճակը ՄԻԱՎ-ի մասով Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է մնալ լարված։ 2020թ. գրանցվել է հիվանդության 61 232 նոր դեպք, որն առաջ է բերել մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ)։ 2020թ. ՄԻԱՎ-ով հիվանդացության ցուցանիշը կազմել է 41,72 100 հազար մարդու հաշվարկով, ինչը 25 տոկոսով քիչ է, քան 2019թ. (55,65)»,- ասվում է փաստաթղթում։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, երկրի 32 սուբյեկտներում գրանցվել է ՄԻԱՎ-ով հիվանդացության միջին ռուսաստանյան ցուցանիշի բարձրացում 2020թ.։ Հիվանդացության գծով առաջին հնգյակում են Կեմերովոյի մարզը, Պերմի երկրամասը, Իրկուտսկի մարզը, Կրասնոյարսկի երկրամասը, Օրենբուրգի մարզը։

2020թ. մահացել է ՄԻԱՎ-ով վարակված 32 208 մարդ, ինչը 4,3 տոկոսով քիչ է, քան 2019թ.։

medmedia.am-ը՝ գրում է, որ ՄԻԱՎ-ով վարակվածները սովորաբար երիտասարդ են, միջինը 41 տարեկան, իսկ ՄԻԱ-ով վարակվածների շրջանում մահացու ելքի գլխավոր պատճառը մնում է տուբերկուլյոզը։